19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Թուրքիան վախենում է, որ կթարմացնեն իր հիշողությունը”.Թաներ Աքչամ

Թաներ Աքչամ

Ֆրանսիական “Le Monde” պարբերականը հրապարակել է թուրք սոցիոլոգ եւ պատմաբան Թաներ Աքչամի հարցազրույցը` Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի թեմայի շուրջ:

Սոցիոլոգի կարծիքով` Թուրքիան չի կարող խուսափել այս հիմնախնդրից: Թուրքերը կարող են իրենց ներսում լռեցնել ճշմարտությունը, սակայն չի լռի միջազգային հանրությունը, եւ, վերջիվերջո, Թուրքիան ստիպված կլինի լուծել այդ խնդիրը:

Աքչամն ընդգծել է, որ պատմական հիշողությունը, որը թուրքերը տարիներ շարունակ փորձում են մոռացության մատնել, ուրվականի պես հետեւում է Թուրքիային: Թուրքերը գրեթե 100 տարի շարունակ հույս ունեին, որ բոլորը կարճ հիշողություն կունենան, սակայն այդպես չեղավ: Ամեն տարի` ապրիլի 24-ից հետո,  թուրքական թերթերում հայտնվում են նույն բովանդակությամբ նյութերը ` “այս անգամ էլ հաջողվեց խուսափել դրանից”: Թուրքիան վախենում է, որ կթարմացնեն իր հիշողությունը:

“Եթե Արեւմուտքը լուրջ է վերաբերվում ժողովրդավարությանը Մերձավոր Արեւելքում, ապա չի կարող աջակցել ժխտման քաղաքականություն վարող ռեժիմին: Դա Թուրքիային թույլ է տալիս սպառնալ մյուսներին, ինչին պետք է վերջ դրվի: Առանց արտաքին ճնշման Թուրքիան չի հրաժարվի ժխտման քաղաքականությունից”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ