29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Բաքվեցիներին վռնդում են Նախիջեւանից

image_12078

Վասիֆ Թալիբով

Նախիջեւանում, ինչպես նաեւ Բաքվի իշխող ուժերի ներսում ուժեղ ընդդիմություն է ձեւավորվել “Նախիջեւանի խան” մականունով հայտնի, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի դեմ: Այդ մասին հայտնում է ադրբեջանական  “Полигон” գործակալությունը:

Ըստ այս աղբյուրի` Թալիբովը բռնապետական քաղաքականություն է իրականացնում` առանց արդարության եւ օրենքի: Նախիջեւանի բնակիչներն իրենց անպաշտպան են զգում: Բաքվում Թալիբովի դեմ ձեւավորված ընդդիմության կազմում են կառավարության անդամներ եւ նույնիսկ օլիգարխներ:

Վերջերս ադրբեջանական մամուլում հաճախ են հայտնվում  Նախիջեւանի կողմից Բաքվի իշխանություններին անտեսելու մասին հրապարակումներ: Նախիջեւան ժամանած բաքվեցիներին նույնիսկ վռնդում են այնտեղից:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ