23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Տագնապ. փախուստ դատարանից` զուգարանով

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից այսօր` հունվարի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում փախուստի է դիմել ձերբակալված Էդմունդ Ծատուրյանը։

Էդմունդ Ծատուրյանը նշված դատարան է բերվել ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների կողմից։ Ոստիկանները նրան հանձնել են դատական կարգադրիչներին, որից հետո Է. Ծատուրյանը կարգադրիչներին հայտնել է, որ ցանկանում է հոգալ բնական կարիքները։ Կարգադրիչները նրան ուղեկցել են զուգարան, որից հետո կալանավորը զուգարանի պատուհանից դիմել է փախուստի։

Կալանավորը փախուստի դիմել է ձեռնաշղթաներով։ Այս պահին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության բոլոր ստորաբաժանումներում տագնապ է հայտարարված. փնտրում են է. Ծատուրյանին։

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօր–ի 177 հոդվածի (գողություն) հատկանիշով։ Ըստ տեղեկությունների՝ գողությունը կատարվել է “Փեթակից”։

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ