24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եվրամիությունը հաստատել է իրանական նավթի արտահանման արգելքի մասին որոշումը

Ինչպես հայտնում է “AFP”-ն, Եվրամիության երկրները հավանություն են տվել իրանական նավթի արտահանման վրա արգելք դնելու որոշմանը: Այս որոշումը կայացվել է այսօր Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության անդամ-երկրների բանակցությունների արդյունքում: Իրանի նավթի արտահանման  արգելքը պատասխան էր միջուկային ծրագիրը չդադարեցնելու Թեհրանի որոշմանը:

Սանկցիաները նախատեսում են անմիջապես դադարեցնել  իրանյան նավթի  արտահանումը եւ սառեցնել Իրանի եւ  Եվրամիության երկրների միջեւ նավթի գնման պայմանագրերը մինչեւ 2012-ի հուլիսի 1-ը:

Եվրամիության երկրները համաձայնության են եկել  նաեւ Իրանի Կենտրոնական բանկի  եւ երկրի 8 պետական կորպորացիաների դեմ սանկցիաների շուրջ:

Բրյուսելում քննարկվող այլ հակաիրանական քայլերից է նաեւ իրանական կառավարության հետ ոսկու առեւտրի արգելքը:

Ներկա պահին Իրանն իր նավթի 18 տոկոսը տրամադրում է Եվրամիության երկրներին: Արտահանումն իրագործվում է ծովային ճանապարհով: Հիմնական գնորդներն են Հունաստանը, Իսպանիան եւ Իտալիան:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ