18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Անժելայի “տղամարդու” փաստաբանը դռնփակ նիստ է պահանջելու

Երեւանի Կենտրոն եւ  Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր` հունվարի 24-ին սկսվելու է “Ուր է իմ տղամարդը” սերիալի նախկին դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու” դատաքննությունը:

Հիշեցնենք, որ նրա “տղամարդը”` Կարեն Արայանը մեղադրվում է ՀՀ  Քրօրենսգրքի 144 հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 հոդվածի (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հատկանիշներով:

Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանը նախ զարմացավ, որ հետաքրքրվում ենք: Henaran.am-ի այն հարցին, թե դռնփակ է լինելու նիստը` փաստաբանն ասաց. “Օրենքով սահմանված կարգով: Դատական առաջին նիստն է, եւ դատավորը ինչպես որոշի` կանենք: Ես կողմ եմ դռնփակ նիստին, խի պիտի դռնբաց լինի”,-ասաց Արթուր Ղարիբյանը: Նա տեղյակ չէ, թե ով է պաշտպանելու Անժելա Սարգսյանի շահերը` դատարանում կերեւա: Հիշեցնենք, որ  Henaran.am-ի տեղեկություններով, Անժելա Սարգսյանն ինքն է որոշել գալ դատարան եւ պատռել “Կարենի դիմակը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ