24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ եւ ԲՀԿ “անհամաձայնության” գինը

Կոալիցիոն գործընկերներ` իշխող ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն այս փուլում բուռն քննարկում են մեծամասնական ընտրակարգով առաջադրվող պատգամավորական մանդատների հարցը: Այս մասին տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները:

Նկատենք, որ գործող խորհրդարանում մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ն 8 մանդատ ունի: ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ “անհամաձայնությունը” եւս մեկ-երկու մանդատի շուրջ է, ինչը ՀՀԿ-ն չի պատրաստվում զիջել:

Չի բացառվում, որ առաջիկայում կոալիցիոն գործընկերները նիստ կհրավիրեն, որի ընթացքում վերջնական համաձայնության կգան:

Թեեւ քաղաքական կուլիսներում խոսվում է, որ կոալիցիոն հուշագրի գոյությունը հնարավոր է վտանգվի,առայժմ այն կշարունակի գործել, գոնե մինչեւ ՀՀԿ եւ ԲՀԿ համագումարները:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ