19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք երախտապարտ ենք Ֆրանսիայի ժողովրդին եւ իշխանություններին. ՆԺԿ

 “Նոր Ժամանակներ” Կուսակցության Վարչությունը իր և բազմահազար կուսակցականների անունից երախտագիտությամբ արձանագրում է, որ 2012 թվականի հունվարի 24-ին` ի դեմս Ֆրանսիայի Հանրապետության Սենատի, Ֆրանսիան և ֆրանսիայի ժողովուրդը որպես պատմական իրողություն փաստեցին, որ քաղաքակրթական զարգացումն առավել կարևոր է քան այսրոպեական քաղաքական շահը:

Մենք հավատում ենք, որ Հայ Ժողովրդին բարեկամ Ֆրանսիայի բարձրագույն քաղաքական մարմնի բացառիկ առաքինի վերաբերմունքը 1915 թվականին Թուրքիայի իշխանությունների կողմից կազմակերպված բազմամիլիոն Ցեղասպանության տուժածներին` ողջ հայությանը, Մարդկային Բարձրագույն Արժեքներին հավատարիմ մնալու լավագույն խոստովանությունն է:

Մենք երախտապարտ ենք Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին, ովքեր ականջալուր եղան եղկելի ոճրագործության զոհերի հոգու կանչին, չտրվեցին ոչ մի ճնշման և քվեարկեցին արդարության վերականգնման օգտին:

Կարծում ենք, որ սա ավելի շատ պետք է մեզ` ապրողներիս, այդ թվում նաեւ թուրք ժողովրդին:

Henaran.am-ին փոխանցում են ՆԺԿ գրասենյակից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ