20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Անկարայի անհույս ճիգերը /վիդեո/

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը  ֆրանսիական Սենատի կողմից առաջ է բերել թուրքական իշխանությունների զայրույթը, գրում է “Independent”-ը:

Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել Ֆրանսիայի դեմ ուղղված մեղադրական հայտարարությամբ. “Ֆրանսիան իր անպատասխանատու որոշումով խախտեց միջազգային իրավունքը: Մենք այլեւս չենք երկմտի կատարել այն քայլերը, որոնք նախօրոք էինք ծրագրել”:

Թուրքական հեռուստաալիքներն անդադար ցուցադրել են Սենատի քննարկումը: Թուրք մասնագետները մեղադրում են Նիկոլա Սարկոզիին պոպուլիզմի մեջ, իբր թե նա այս օրենքով փորձում է շահել Ֆրանսիայի կեսմիլիոնանոց հայկական համայնքի վստահությունը ընտրություններից առաջ:

Սպասվում է, որ հենց այսօր թուրքական կառավարությունը կպատրաստի իր պաշտոնական պատասխանը Ֆրանսիային: Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն տվել է համապատասխան հանձնարարություն:

Քննարկմանը զուգահեռ Եվրոպայի թուրքերը ցույցի էին դուրս եկել` արտահայտելու իրենց բողոքը օրինագծի դեմ: Նրանք ծածանել են թուրքական դրոշներ եւ ցուցանականեր` “Ոչ Սարկոզիի ամոթալի օրենքին” եւ “Պատմությունը պատմաբանների համար, քաղաքականությունը քաղաքագետների համար” լոզունգներով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ