24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սենատի ընդունած օրինագիծը մեծ նշանակություն է ունենալու ԵՄ քաղաքական դաշտում. քաղաքագետ

‘’Կովկաս’’ ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր “Հենարան” ակումբում անդրադարձավ երեկ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը:

Նրա խոսքով` այդ օրինագծի ընդունումը ոչ այնքան կապ ուներ ֆրանսահայ համայնքի, որքան ֆրանսիական պահպանողական  հասարակության հակաիսլամիստական տրամադրության հետ:

“Իրավական առումով այս ակտով Ֆրանսիայի եւ Եվրոպայի քաղաքական եւ իրավական դաշտում նույն հարթության վրա են դրվում Հայոց ցեղասպանությունը եւ հրեաների Հոլոքոստը’’,-ասաց Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետը կարծում է, որ Թուրքիայի հիստերիկ եւ իռացիոնալ էմոցիոնալ հայտարարությունները նշանակում են, որ այս օրինագիծը մեծ նշանակություն է ունենալու ԵՄ քաղաքական դաշտում:

‘’Ֆուտբոլային դիվանագիտությունը ցույց տվեց, որ միայն մեկ լծակ ունենք Թուրքիայի վրա ներազդելու, դա Հայոց ցեղասպանությունն է: Եվ Թուրքիան ունի միայն մեկ գործոն իր հանդեպ ճնշումը կանխելու` դա հայ-թուրքական հարաբերությունները լավացնելն է’’,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ եթե Թուրքիան շարունակի այդ հակահայ քաղաքականությունը, ապա զարմանալի չի լինի, որ 2-3 տարի հետո Ֆրանսիան Թուրքիայի դեմ առավել խիստ օրինագիծ ընդունի:

Սերգեյ Մինասյանի համոզմամբ` Ֆրանսիան կփորձի այս տրամաբանությունը շարունակել ԵՄ կառույցների շրջանակներում` դարձնելով այս փաստաթուղթը քաղաքական պայման ԵՄ-Թուրքիա հարաբերություններում, որոնք այդքան էլ ջերմ չեն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ