20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ֆրանսիայի սենատի որոշումը Հայաստանի ճկուն, ճիշտ եւ հայամետ քաղաքականության արդյունքն է. ԱԺ փոխխոսնակ

ՀՀԿ խոոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը շնորհակալութուն հայտնեց Ֆրանսիային` երեկ Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքն ընդունելու համար:

Շարմազանովը շեշտեց, որ Ֆրանսիան ապացուցեց, որ հավատարիմ է համամարդկային արժեքներին եւ իր որոշմամբ եւս մեկ անգամ փաստեց, որ հանցագործության ժխտումը նույնքան մեծ հանցագործություն է, որքան ցեղասպանության իրականցումը:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Ֆրանսիայի սենատի որոշումը միեւնույն ժամանակ ցույց տվեց, որ ՀՀ իշխանությունները  նախագահ Սարգսյանի գլխավորությամբ ճկուն, ճիշտ եւ հայամետ քաղաքականություն են իրականացրել արտաքին քաղաքականության ոլորտում, ինչի արդյունքները մենք տեսանք:

Շարմազանովը շեշտեց, որ ի չիք դարձան այն սկեպտիկների տեսակետները, թե հայ-թուրքական գործընթացը կվնասի Հայոց ցեղասպանության ճանաչման գործին:

Հիշեցնելով Ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ ՀՀ նախագահի ելույթները, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ աստիճանաբար գալիս է Հայաստանի Նյուրնբերգը:

“Բոլոր քաղաքական ուժերի  եւ հասարակության, սփյուռքի մեր քույրերի եւ եղբայրների պայքարը պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչեւ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը”,-եզրափակեց ԱԺ փոխխոսնակը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ