25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրինա Ալեգրովան` Բասկովի բլոգում եւ առանց դիմահարդարման

Ռուսաստանի ‘’ոսկե ձայնը’` Նիկոլայ Բասկովը, լուսանկարել է Իրինա Ալեգրովային նրա ծննդյան տարեդարձի նախօրեին: ՆիկոլայԲասկովը, ով սիրում է լուսանկարել շոու-բիզնեսի իր կոլեգաներին տնայինպայմաններում, իր բլոգում տեղադրել է ԻրինաԱլեգրովայի նկարը՝ առանց դիմահարդարման: Ավելին, Բասկովը դա արել է Ալեգրովայի ծննդյան տարեդարձի  նախօրեին:

«Կայսրուհի Իրինա Ալեգրովային՝ ծննդյան տոնի կապակցությամբ»,-գրել է Բասկովը,- Երջանկություն, ոգեշնչում, սեր և բոլոր ցանկությունների իրականացում: Խոնարհվում եմ: Շնորհակալ եմ մեր ընկերության համար»:

Առավոտյան շուտ գալով երգչուհու առանձնատուն` Բասկովը նրա համար մի մեծ ծաղկեփունջ է բերել: Ալեգրովան էլ նրան հյուրասիրել է իր պատրաստած տորթով:

Իրինա Ալեգրովան նշել է իր 60-ամյակը: Նա արդեն բազմիցս հայտարարել է, որ այս տարի հրաժեշտի շրջագայություն կկազմակերպի, ինչից հետո չի վերադառնա բեմ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ