20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կոնյակի ու մետաղների արտահանման ոլորտում վտանգներ չեմ տեսնում. Էկոնոմիկայի նախարար

Հայտնի է, որ մետաղներն ու կոնյակը Հայաստանի արտահանման ամենախոշոր ուղղություններն են: Ուստի միջազգային շուկայում իրավիճակի չնչին փոփոխությունն իսկ կարող է էապես անդրադառնալ ոչ միայն այս ոլորտների, այլեւ Հայաստանի ողջ տնտեսության վրա: Սակայն էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը լուրջ վտանգներ առայժմ չի տեսնում:

2012 թ. կեսերից Ռուսաստանը անդամակցելու է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը` պարտավորվելով  արգելել ‘’կոնյակ’’ անվանումով խմիքչների ներմուծումը (բացառություն է լինելու Ֆրանսիայից ներմուծումը):

Իսկ հայկական կոնյակի 80 %-ը գնում է հենց Ռուսաստան: Ըստ Տ. Դավթյանի` կարեւորը ոչ թե ‘կոնյակ‘ անունն է, այլ ապրանքանիշը, իսկ հայկական կոնյակը Ռուսաստանում առավել հայտնի է ‘Արարատ’ ապրանքանիշով: Ուստի, ըստ նախարարի, կարեւոր չէ, թե այդ ապրանքանիշով առաքվող խմիչքը ինչպես է կոչվում` կոնյա՞կ, թե՞ բրենդի:

Ինչ վերաբերում է միջազգային շուկայում հումքի գների հնարավոր նվազմանը, ապա Տ. Դավթյանն ասաց, որ այս պահին միայն մտահոգիչ է մոլիբդենի գինը, այնինչ պղնձի գինն ապահովում է բարձր շահութաբերություն մեր հանքարդյունաբերության համար: Սակայն նախարարը չցանկացավ կանխատեսումներ անել, թե ինչպիսին կլինեն գները առաջիկայում, նշելով, թե շահութաբերության վրա ազդում են ոչ միայն գները, այլեւ այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են հանքերում ու մետալուրգիական ձեռնարկություններում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ