20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Իսկական հերոսները” մարիխուանա են աճեցնում

Շոտլանդական ոստիկանությունը մարիխուանայի “ֆերմա” է գտել այն մարդու տանը, որին մտադիր է եղել պարգեւատրել վթարի ենթարկված երեխային օգնելու համար:

Ինչպես գրում է “The Daily Record”-ը, իրավապահ մարմինները հայտաբերել են թմրախոտի մինի-պլանտացիան այն ժամանակ, երբ այցելել են 33-ամյա երիտասարդի տուն` հայտնելու նրան պարգեւի մասին:

Էդրիան Մեյլերն ընտրվել է Պերտա քաղաքի այն բնակիչների ցանկից, ովքեր վերջին ընթացքում աչքի են ընկել փորձանքի մեջ ընկած անծանոթների հանդեպ ցուցաբերած ուշադրությամբ: Մեյլերն առաջին օգնություն էր ցուցաբերել մոտոցիկլետից ընկած 9-ամյա տղային:

Սակայն հերոսի կոչման փոխարեն նրան 540 եվրոյի չափով տուգանքի են ենթարկել: Նրա փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալն անձնական կարիքների համար է աճեցնում թմրախոտը, ոչ թե վաճառքի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ