19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Ժառանգությունը’ պահանջներ է ներկայացրել ՀՀ վարչապետին

‘Ժառանգություն’ կուսակցությունը փաստաթուղթ է ներկայացրել ՀՀ վարչապետին, որում  ներկայացված են պահանջներ` կապված Քաջարան գյուղում ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշման իրագործման հետ:

Փաստաթղթում մասնավորապես ասված է.

‘’ Անվիճելի է, որ ՀՀ կառավարության  2011 թվականի ապրիլի 28-ի  թիվ 627-Ն որոշմամբ նախատեսված`

  • Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը և բացահանքի ընդլայնման հեռանկարները, իրականությանը չեն համապատասխանում,
  • ՀՀ Սյունիքի մարզի համայնքների` Քաջարանի /181.7 հեկտար/, Արծվանիկի /257.62 հեկտար/, Սևաքարի /91.53 հեկտար/, Աճանանի /9.5 հեկտար/, Չափնիի /16.1 հեկտար/, Սյունիքի /51.8 հեկտար/ հողերի նկատմամբ ճանաչումը բացառիկ գերակա հանրային շահ չէ, այլ հետապնդում է մասնավոր անձի շահ:

Ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ` ա. ծրագիրն ընդերքօգտագործման բնագավառում ունի համապետական կարևոր նշանակություն, բ. ծրագրի իրականացումը կապահովի Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի և արտահանման ծավալների էական աճ, գ. ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը, դ. ծրագրի իրականացումը լուրջ խթան է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ ուղղակի կեղծիք են:

ՀՀ կառավարության 627-Ն որոշումը նաև փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում բացակայում է այն հայեցակարգը, թե որ հանքավայրերը ընդհանրապես չի կարելի շահագործել, որ հանքավայրերը պետք է պահպանվեն ապագա սերունդների համար կամ առկա յուրաքանչյուր հանածո հարստությունից տարեկան ինչ քանակություն կարելի է օգտագործել, չկա նույն հանքատեսակի տարեկան օգտագործման չափաբաժնի սահմանումը:

Հանքահանությունը օգտակար ու տանելի է իր չափի մեջ: Խորհրդային տարիներին Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործվում էր տարեկան 7-8 միլիոն տոննա ծավալով, սակայն այժմ ցանկանում են տարեկան օգտագործել մինչև 50 միլիոն տոննա հանքաքար, երբ տասնամյակներ առաջ ծրագրվել էր այդ հանքավայրը շահագործել 300-350 տարիների ընթացքում:

Հաշվի առնելով ոչ միայն վերը թվարկվածը, այլ նաև այն, որ ՀՀ կառավարության  2011 թվականի ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշումն ընդունվել է Միջազգային նորմերի և ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ` պահանջում ենք անհապաղ անվավեր ճանաչել այդ որոշումը:

Henaran.am-ին փոխանցում են ‘’Ժառանգություն’’ կուսակցության լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ