25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Երդվել մամայի, պապայի անունով…”շարունակվեց ՀԱԿ ակտիվիստների դատաքննությունը

Տիգրան Առաքելյան

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀԱԿ 7 ակտիվիստների դատավարությունը: Դատարանը մինչեւ աշխատանքային օրվա վերջը լսեց  տուժողներից 3 հոգու:

Հիշեցնենք, որ ՀԱԿ չորս ակտիվիստները` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը  եւ Արտակ Կարապետյանը մեղադրվում են անցած տարի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտակայքում ոստիկանների հետ վիճաբանելու, հասարակական կարգը խանգարելու մեջ:

Տուժած ոստիկանների ցուցմունքներով,  ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ նրանք նկատողություն արեցին առանց դնչկալի շան հետ զբոսնող մի երիտասարդի:

Վերջինս հանգիստ հեռացել է` ասելով, որ կարգը չգիտեր, իսկ մոտակայքում գտնվող ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը սկսել է հայհոյել ոստիկաններին: Հետո եկավ պարեկա-պահակային ծառայության խումբը եւ միանգամից հավաքվեցին ՀԱԿ երիտասարդները: Այստեղից էլ վեճ, որը հետագայում վերածվեց ծեծկռտուքի:

Հետաքրքիր է, որ ըստ ամբաստանյալների, եւ նրանց պաշտպանների, տուժողների ցուցմունքներում հակասություններ կան: Փաստաբանները խաչաձեւ հարցեր էին տալիս տուժողներին, որպեսզի համոզվեն արդյո՞ք ճիշտ են խոսում, թե ոչ: Այդ իսկ պատճառով` Գագիկ Պողոսյանը բազմիցս նկատողությունն էր անում եւ ի վերջո տեղի տալով նյարդերին` ասաց, որ քիչ է մնում տուժողներից պահանջեն  “մամայի, պապայի արեւով երդվել”:

Նկատենք, որ ինչպես միշտ դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր: Դատական  կարգադրիչները արգելում էին այդ դատավարությանը մասնակից ցանկացողների մուտքը դատարանի շենք: Իսկ լրագրողներին հաշվառում էին` պահանջելով վկայական`  նշում կատարելով իրենց մոտ:  Դատական  նիստը  կշարունակվի հունվարի 27-ին եւ էլի ցուցմունքներ կտան մնացած տուժողները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ