29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Օբաման որոշել է բարյացակամ գտնվել օտարերկրացիների հանդեպ

image_11949

ԱՄՆ նախագահ  Բարաք Օբաման Կոնգրեսին դիմել է նոր օրինագի մշակելու կոչով, որը թույլ կտա քաղաքացիություն ստանալ Միացյալ Նահանգների այն բնակիչներին, որոնք երկրին որեւէ կերպ օգուտ են տալիս:

Օբաման իր կոչի մեջ կարեւորել է այն փաստը, որ երկիրը պետք է պայքարի անօրինական ներգաղթի դեմ: Նա հիշեցրել է, որ իր ադմինիստրացիան մեծ ջանքեր է գործադրում սահմանները խստորեն հսկելու ուղղությամբ: Նա հպարըությամբ է նշել, որ հիմա սահմանի անօրինական հատման դեպքեր ավելի քիչ են լինում, քան այն ժամանակ, երբ ինքը նոր էր իշխանության գլուխ եկել:

Ինչպես հայտնում է “РИА Новости”-ն, Օբաման հորոդորել է կոնգրեսականներին չվռնդել պատասխանատու երիտասարդներին, որոնք ցանկանում են աշխատել իրենց լաբորատորիաներում, բիզնես  սկսել եւ պաշտպանել իրենց երկիրը: “Տվեք ինձ այնպիսի օրենք, որը հնարավորություն կտա այդ մարդկանց քաղաքացիություն ստանալ, եւ ես անմիջապես կստորագրեմ այն”:

Հիշեցնենք, որ ամերիկյան մի շարք նահանգների դատարաններ հայց են ներկայացրել Օբամայի դեմ` կապված նրա ծննդավայրի ճշտման հետ: Ըստ ամերիկյան օրենքների` նախագահ լինելու համար պետք է ծնված լինել ԱՄՆ-ում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ