19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օբաման վստահ է, որ Սիրիայի նախագահը շուտով պաշտոնաթող կլինի

ԱՄՆ-ում վստահ են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի` անխուսափելի պաշտոնաթողության մեջ: Այս մասին տեղեկացնում է “РИА Новости”-ն:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարծիքով` ալ-Ասադը շուտով կհասկանա, որ անհնար է այլեւս հաղթել այն ուժերին, որոնք փոփոխություն են պահանջում: “Միայն այդ տարածքում բնակվող մարդիկ իրավունք ունեն որոշել իրենց ճակատագիրը, իսկ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պահպանենք այն հիմնական արժեքները, որ նաեւ մեր երկրին են ծառայում”,-նշել է Օբաման:

Հիշեցնենք, որ Սիրիայում արդեն մերժել են Արաբական երկրների լիգայի առաջարկած` իշխանությունը հանձնելու ծրագիրը: Ըստ այդ ծրագրի` նախագահ ալ-Ասադը պետք է հրաժարվեր իր իրավասություններից եւ երկրի ղեկավարումը հանձներ իր տեղակալին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ