29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լեւոն Արոնյանի հետ միաժամանակյա շախմատային խաղ կկազմակերպվի դատապարտվածների համար

image_11938

Բոլոր քրեակատարողական հիմնարկներում/ՔԿՀ/ այս տարվա ընթացքում համակարգչային սենյակներ կստեղծվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Հրայր Թովմասյանը կարեւորեց ՔԿՀ-ներում դատապարտվածների զբաղվածության եւ ուսուցման խնդիրների լուծման անհրաժեշտությունը: ” Պիտի լցնեն իրենց կենցաղը, որ ազատազրկումը տառապանքի չհասնի”,-ասաց Հրայր Թովմասյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հետ, որ երբ շախմատիստը Հայաստանում լինի, միաժամանակյա շախմատային խաղ կկազմակերպվի ազատազրկվածների հետ: Դատապարտվածների համար Հրայր Թովմասյանը նաեւ ֆուտբոլային խաղ կկազմակերպի:

Զբաղվածությունից բացի, ՔԿՀ-ների մյուս կարեւորագույն եւ հիմնական խնդիրը շենքային պայմանների խնդիրն է:  Ըստ Հրայր Թովմասյանի,  միչեւ  այս տարեվերջ կամ եկող տարեսկիզբ  Արմավիրի ՔԿՀ-ն շահագործման կհանձնվի:

Նոր ՔԿՀ-ն, նախարարի խոսքով, կհամապատասխանի եվրոպական բոլոր չափանիշներին: Խցերը այնտեղ չորստեղանի կլինեն եւ ապահովված կլինեն տեխնիկական բոլոր անհրաժեշտ միջոցներով:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ