15 Դեկտեմբերի, Կիրակի, 2019
KFC

Ջոն Քենեդիի գաղտնիքները բացահայտվել են

image_11937

ԱՄՆ-ում հրապարակվել են Ջոն Քենեդիի գաղտնի հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնք մինչ այժմ պահվել են արխիվում: Դրանք վերաբերվում են ԱՄՆ 35-րդ   նախագահի կյանքի վերջին ամիսներին:

Մասնավորապես, ձայնագրություններից երեւում է, թե ինչպես է Քենեդին քննարկում Վիետնամի կոլֆլիկտը, ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները:

Հեռախոսազրույցներից մեկում Ջոն Քենեդին իր օգնականի հետ քննարկում է նաեւ  1963-ի նոյեմբերի 25-ին ինդոնեզիացի գեներալի հետ հանդիպման հնարավորությունը եւ նշում, որ դա բավականին ծանր օր կլինի: Եվ, ճակատագրի հեգնանքով, հենց այդ օրն է կայացել Քենեդիի հուղարկավարությունը:

Հեռախոսազրույցներում կան նաեւ ԱՄՆ նախագահի կյանքի ոչ պաշտոնական դրվագներ: Իր երեխաներին նա ներկայացնում է ԽՍՀՄ արտգործնախարար Անդրեյ Գրոմիկին եւ նրանց ասում է, որ վերջինս ենթարկվում է Նիկիտա Խրուշչովին, ով երեխաներին Պուշկին անունով  շուն է նվիրել:  Ջոն Քենեդին այս ձայնագրությունները բոլորից գաղտնի է պահել եւ շատ հաճախ դժգոհել, որ իր ոչ բոլոր խոսքերն են ճիշտ մեկնաբանվում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ