29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

‘Ծիծաղելի է խոսել Ֆրանսիայի հանդեպ Թուրքիայի պատժամիջոցների մասին’. Աշոտ Մելքոնյան

image_11929

Ֆրանսիայի Սենատի որոշման շնորհիվ Հայոց ցեղասպանության հարցը վերադարձավ իրավաքաղաքական դաշտ, այնինչ 1965թ-ից սկսած այն սխալ ուղղությամբ էր գնում` միայն միջազգային դատապարտում և ճանաչում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Ինչ վերաբերում է հատուցման հարցին, ապա պատմաբանի կարծիքով` խնդիրը նրանում է, որ երկրները ճանաչում են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությունը, որը կապ չունի ներկայիս Թուրքիայի հետ:

‘Ծիծաղելի է խոսել Ֆրանսիայի նկատմամբ Թուրքիայի պատժամիջոցների մասին, ընդհակառակը այս պարագայում պետք է խոսել Թուրքիայի նկատմամբ Ֆրանսիայի պատժամիջոցների մասին, որի վառ ապացույցը հենց այս բանաձևի ընդունումն է’,- ասաց Աշոտ Մելքոնյանը`չբացառելով, որ ԵՄ-ն իր դռները մեկընդմիշտ կփակի Թուրքիայի առաջ:

‘Չի բացառվում նաև, որ  Ֆրանսիայի օրինակին հետևեն նաև այլ երկրներ, սակայն  այս խնդիրը պետք է բարձրացվի  հատուցման մակարդակով’,- նշեց պատմաբանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ