25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ֆրանսիան վերջնականապես ՞թաղեց՞ ցյուրիխյան արձանագրությունները. փորձագետ

Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը անշուշտ մի քանի օր հայ եւ թուրք հասարակական-քաղաքական շրջանակների քննարկման առարկան կդառնա, որտեղ հուզականությունը կստվերի բազմաթիվ հարցեր: Այսպես է կարծում Ռազմավարական և Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանը:

Նրա խոսքով` Ֆրանսիայի նախագահի կողմից օրինագծի հաստատման քաղաքական հետեւանքները կունենան ուղղակի ազդեցություն: Իրականում դրանք վերջնականապես «կթաղեն» մեռած, սակայն հարության հույսեր փայփայելու պատճառով միջազգային շատ ուժերի արտաքին քաղաքական օրակարգում պահպանված ցյուրիխյան արձանագրությունները:

Սարո Սարոյանի կարծիքով` միջազգային ատյաններում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դրա ժխտման քրեականացման ֆրանսիական օրինագծից հետո բոլորովին անհույս են դառնում Թուրքիայի ձգտումները` կանխարգելել այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու ժխտումը քրեականացնելու գործընթացները:

‘’Նման զարգացումներն առավել քան հիմնավորում են Թուրքիայի ու Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման խնդիրները պատմական հարցերով ենթահանձնաժողովի ստեղծման հետ զուգորդելու ողջ անհեռանկարայնության հանգամանքը, որը տարիներ շարունակ շատ հասարակական-քաղաքական շրջանակների կողմից մատուցվել է գործող վարչակարգին: Ուստի պետք է ընդունել, որ այսօր, Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դե ֆակտո ապամոնտաժումից հետո, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առաջ ընթանալու համար խոչընդոտներն առավել շատ են, քան երբեւէ’’,- համոզմունք է հայտնում փորձագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ