23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայտնի են աշխարհի ամենահարուստ քաղաքները

Աշխարհի 200 քաղաքների միջեւ հետազոտություն է անցկացրել “Brookings Institute”  հետազոտական կենտրոնը` ըստ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշի:

Առաջին տեղում  ԱՄՆ-ի Քոնեքթիքուտ նահանգի Հարթֆորդ քաղաքն է: Նահանգի մայրաքաղաքում մեկ շնչին հասնող տարեկան միջին եկամուտը 2011-ին կազմել է 75 հազար դոլար: Երկրորդ տեղում Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն է` 74,057 դոլար ցուցանիշով, գրում է “The Local”-ը:

3-րդ տեղում ամերիկյան Սան Խոսե քաղաքն է` 68,141 դոլար, 4-րդում` Աբու-Դաբին` 63,859 դոլար:

Ցուցակում ամենաշատը ամերիկյան քաղաքներն են: Բացի Օսլոյից` լավագույն տասնյակի մեջ հայտնված եվրոպական քաղաքների թվում են նաեւ Ցյուրիխը եւ Ստոկհոլմը:

Աշխարհի ամենաաղքատ քաղաքներն են հռչակվել Կահիրեն, Ալեքսանդրիան եւ Մումբային:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ