20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պարգևատրման արարողություն ‘ՀՀ Զինված ուժեր. 20 տարի’ հոբելյանական մեդալով՞

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ՝ հունվարի 25-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել հոբելյանական գիտաժողով, որի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, մի խումբ դասախոսների, ինչպես նաև համալսարանական զոհված ազատամարտիկների հարազատների պարգևատրել  է ‘Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր. 20 տարի’ հոբելյանական մեդալով:

Իր ելույթում Սեյրան Օհանյանը  մասնավորապես ասել է. ‘’ Յուրաքանչյուր տարեդարձ թերևս լավագույն պահն է` հետադարձ հայացք գցելու անցած ճանապարհին, գնահատելու արվածն ու չարվածը, դրանք դիտելու պատմության հոլովույթում, ընդհանրացնելու այդ ընթացքում ձեռք բերված փորձը և իմաստավորելու կատարված աշխատանքը: Շնորհավորում եմ բոլորիս առաջիկա թանկ ու նվիրական տոնի առթիվ և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական գիտաժողովին մաղթում արդյունավետ և բեղմնավոր աշխատանք’:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ