23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Զինվորը դաժան ծեծի է ենթարկվել. քրեական գործ

“Ֆեյսբուք” սոցացանցի օգտատեր Գոռ Գեւորգյանը գրել է, որ 2012 թ. սեպտեմբերին ԼՂՀ N  զորամասում՝ Մադաղիսում մայոր  Կամո Ալբերտի Սարգսյանի կողմից դաժան ծեծի է ենթարկվել զինծառայող Վանյա Մինասի Կարապետյանը:

Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխվելով Մուրացանի անվան զինվորական հոսպիտալ, Վանյան վիրահատվել է: Վերջինիս կյանքը հաջողվել է փրկել գլխի շրջանում դժվարին վիրահատությունից հետո: “14 օրվա ընթացքում դիրքերում ստացած ձեռքի հարվածների արդյունքում գլխից հանվել է 150 մգ արյուն: Հանցագործը գտնվում է ազատության մեջ եւ փորձում է տարբեր միջոցներով խուսափել դատից իր փոխարեն մեղադրելով ուրիշին”,-գրել է օգտատերը:

Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը տեղեկացրեց, որ փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` Քրօրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով/ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը`պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը/: Կատարվում է նախաքննություն, ձերբակալվածներ չկան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ