20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գյումրեցի Գեւորգը դարձավ Սարկոզի

Գյումրեցի Սարկոզի

Գյումրիում, այսօր  հունվարի 25-ին,  ժամը 14:30-ին ծնված տղա երեխային անվանակոչել են Սարկոզի՝  ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի:  Նորածնի հայրը` Կարապետ Ավետիսյանը, պատմեց, որ նախապես որոշել էին որդու  անունը դնել  պապի անունը` Գեւորգ:

Սակայն  Ֆրանսիայի Սենատում նախօրեին  ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի կապակցությամբ  տղայի անունը  դրեցին  Սարկոզի, Ֆրանսիայի նախագահի պատվին:    Գյումրիի ծննդատան տնօրեն Արմեն Իսահակյանն էլ  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ  Սարկոզի Ավետիսյանին արդեն տվել են համապատասխան փաստաթղթերը : “Մենք գրառել ենք  Ավետիսյան Սարկոզի Կարապետի  եւ այլ տվյալներ առողջության վերաբերյալ”,-ասաց բաժանմունքի վարիչը:

Արմեն Իսահակյանի հավաստմամբ` առաջինը  Հանրապետական կուսակցությունն  է արձագանքել  եւ ցուցաբերել աջակցություն  գումարի տեսքով: Այնուհետ արձագանքներ են եղել առողջապահության նախարարությանից եւ Շիրակի մարզպետարանից:

“Սպասում ենք, թե էլ ովքեր  կայցելեն փոքրիկ Սարկոզիին”,-ասաց ծննդաբերական բաժանմունքի վարիչը: Ի դեպ, ինչպես տեղեկացնում է Գյումրիի Henaran.am-ի թղթակիցը, սա առաջին դեպքը չէ, որ գյումրեցին իր որդուն Ֆրանսիայի նախագահի անունով է կոչում:

2001 թվականին,   երբ Ֆրանսիան ճանաչել էր Հայոց Ցեղասպանությունը, Գյումրիում  դարձյալ ծնողները իրենց նորածին երկվորյակներին անվանել էին Ժակ եւ Շիրակ` ի պատիվ Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ժակ Շիրակի:

Լուսանկարը` Aravot.am-ի


KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ