20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կալիֆորնիայի համալսարանները Հայոց ցեղասպանության հերքման դեմ ցույցեր կանցկացնեն

Ինչպես տեղեկացնում է “Asbarez.com”-ը, Կալիֆորնիայի Համահայկական Ուսանողական Ասոցացիան մի շարք ցույցեր է կազմակերպել Լոս Անջելեսի, Հարավկալիֆորնիական, Սան Դիեգոյի, Իրվայնի, Սանտա Բարբարայի, Ռիվերսայդի, Բերքլիի, Լոյոլա Մերիմաունթ, Նորթրիջի համալսարաններում եւ Գլենդել համայնքի քոլեջում:

Ցույցերը կկայանան այսօր: Դրանք ուղղված են Հայոց ցեղասպանության ժխտման դեմ: Բողոքի ակցիաներին կմասնակցեն Երիտասարդության Հայկական Դաշնության եւ ՀՅԴ “Շանթ” ուսանողական ասոցացիայի անդամները:

Բողոքի ակցիաները կրում են “Ժխտման կեղտաբիծը” անվանումը: Դրանց անցկացման նպատակն է Կալիֆորնիայի ուսանողական քաղաքների բնակիչներին իրազեկել Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին:

Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Համահայկական Երիտասարդական Ասոցացիան պահանջում է, որ Միացյալ Նահանգներն էլ, ինչպես հարկն է, դատապարտի Հայոց ցեղասպանությունը եւ պայքարի դրա ժխտման դեմ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ