24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բոլորը գոհ են, բացի Տիմոշենկոյից

Ուկրաինայի նոր Գերագույն ռադան շատ “բուռն”, սակայն անվնաս կլինի գործող իշխանությունների` Ռեգիոնների կուսակցության համար, որը, ըստ նախնական տվյալների, պահպանել է մեծամասնությունը խորհրդարանում, հաղորդում է “НТВ” հեռուստաալիքը:

Ավելին, կուսակցությունը կարող է նույնիսկ խորհրդարան տանել իր նոր կողմնակիցներին, որոնց թվում է նաեւ հայտնի երգչուհի Տաիսիա Պովալին: Մյուս հայտնի ուկրաինուհու` Յուլիա Տիմոշենկոյի բացակայության պատճառով “Батькивщина” կուսակցությունը 2-րդ տեղում է հայտնվել: Նախկին վարչապետն այս ընտրություններն ամենաանարդարն է անվանել եւ որպես բողոք հացադուլ է հայտարարել:

Նոր Ռադայում հայտնի նոր դեմքերից են բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն եւ նրա “УДАР” կուսակցությունը: Հին անդամներից են կոմունիստները, ովքեր եռակի բարելավել են իրենց արդյունքը վերջին 5 տարիների ցուցանիշների հետ համեմատած: Գլխավոր ուժը խորհրդարանում կլինի “Свобода” ազգային շարժումը, որը հայտնի է իր փողոցային ծայրահեղականությամբ եւ առաջին անգամ է հայտնվել  խորհրդարանում` հաղթահարելով 5 տոկոսանոց սահմանը:

Արդյունքում` գրեթե բոլորը կարծես թե գոհ են, բացի Յուլիա Տիմոշենկոյից: Խորհրդարանում հակասություններ կունենան կոմունիստները եւ ազգայնականները` չխանգարելով ռեգիոնների կուսակցությանն ընդունել իր օրինագծերը:

Քվեաթերթիկների գրեթե 80 տոկոսը հաշվելուց հետո հետեւյալ արդյունքն է գրանցվել` Ռեգիոնների կուսակցություն` 36,2 տոկոս, “Батькивщина”` 23,6 տոկոս, կոմունիստական կուսակցություն` 14,2 տոկոս, “УДАР”` 13,3  եւ “Свобода”` 9,3 տոկոս:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ