18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աննախադեպ աճել է Հայաստանի մամուլի ազատության ինդեքսը. Լրագրողներ առանց սահմանների

“Լրագրողներ առանց սահմանների” միջազգային կազմակերպությունը հրապարակել է “Մամուլի ազատության ինդեքս” ավանդական զեկույցը:

Վարկանշային աղյուսակի ցանկում 179 երկիր է: Հայաստանն այս տարի զբաղեցնում է 77-րդ տեղը` 24 հորիզոնականով բարձր նախորդ ցուցանիշից:

Նախորդ տարի 178 երկրների շարքում Հայաստանը 101-րդն էր: Զեկույցի հեղինակները նշում են, որ հայկական ԶԼՄ-ների վիճակը կայունացել է 2008-ից հետո:

ԱՊՀ  եւ տարածաշրջանի մյուս երկրներից մեր երկիրը մամուլի ազատությամբ զիջում է միայն Մոլդովային, որն զբաղեցնում է 53-րդ տեղը: Վրաստանն այս տարի զբաղեցնում է 104-րդ տեղը` Ռուսաստանի հանդեպ համակրանք ցուցաբերած լրագրողների եւ բլոգերների վրա ճնշումների համար: Ադրբեջանը 162-րդ տեղում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ