25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գողերը մտածված են գործել, բայց “պոչ” թողել են

Հունվարի 22-ին ‘’Արզնի կաթ’’  ընկերությունում կատարված գողության մասով քրեական գործ է հարուցվել Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժանմունքում` Քրօր 177 հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Այդ մասին Henaran.am-ի թղթակցին ասաց ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը, նշելով, որ գործի առնչությամբ նախաքննություն է կատարվում:

‘’Արզնի կաթ’’ ընկերության սեփականատեր Արմեն Ջանվելյանը Henaran.am-ի թղթակցին ասաց, որ գողերը մուտք են գործել ընկերություն` ջարդելով  ընկերության սենյակներից մի քանիսի դռները, ինչպես նաեւ տեսագրող սարքերը:

‘’ Արզնի կաթ’’-ում 10 տարի առաջ էլ է գողություն կատարվել, սակայն փոքր չափերի: Այս պահին ընկերությունում պարալիզացված վիճակ է. գողացել են համակարգիչներ, մոնիտորներ, տեսաձայնագրման սարքեր եւ գումար’’,- ասաց Արմեն Ջանվելյանը: Գողերը ջարդել են Ջանվելյանի անձնական չհրկիզվող պահարանը, որտեղ բավական մեծ գումար է եղել: Ընկերությանը հասցվել է մոտ 5,5 մլն դրամի վնաս:

Ի դեպ, թեեւ գողերը իրենց հետ տարել են տեսագրող սարքերի հիշողության քարտերը, “Արզնի կաթ”-ում հույս ունեն, որ հանցագործությունը բացահայտվելու է: Գողերը իրենց հետեւից “պոչ” են թողել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ