16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրանն ինքնակամ է զրկում Եվրոպային նավթից

Եվրոպան հավանաբար ավելի շուտ կզրկվի իրանական նավթից, քան սպասվում էր: Հնարավոր է, որ Իրանի խորհրդարանի անդամները առաջիկա օրերին հավանություն տան իրենց վառելանյութը եվրոպական երկրներ արտահանումը դադարեցնելու օրինագծին, հայտնում է “РИА Новости”-ն:

Եթե համապատասխան օրինագիծը հավանության արժանանա, ապա Իրանն ավելի շուտ կդադարեցնի արտահանել իր նավթը, քան Եվրամիությունը կհասցնի իրականացնել դրա արտահանման արգելքը:

Իրանի խորհրդարանի անդամ Նասեր Սուդանին հայտնել է, որ եվրոպական այն երկրները, որոնք Իրանը դարձրել են իրենց սանկցիաների թիրախը, չեն կարողանա նույնիսկ մեկ կաթիլ նավթ գնել իրենցից: Նա նշել է, որ այդ սանկցիաները Եվրոպայի համար եւս հարված են, քանի որ եվրոպացիները ստիպված կլինեն միջնորդների միջոցով “սեւ ոսկի” գնել Իրանից, սակայն դա արդեն շատ թանկ կարժենա:

Հիշեցնենք, որ իրանական նավթի ավելի քան երկու երրորդը սպառվում է Հունաստանում, Իտալիայում եւ Իսպանիայում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ