23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Օսկարակիրներին այսուհետ կորոշեն ինտերնետային քվեարկությամբ /վիդեո/

Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է, որ 2013-ից օսկարակիրները կորոշվեն ինտերնետային քվեարկությամբ:

Նշվում է, որ քվերակության տեխնիկական մասը կապահովի  “Everyone Counts” ընկերությունը, որը սպասարկում է նաեւ ԱՄՆ պաշտպանության նախարարությանը եւ Մեծ Բրիտանիայի Արդարադատության նախարարությանը:

Մինչ օրս “Օսկարի” հավակնորդները եւ մրցանակակիրները որոշվում էին փոստային նամակների միջոցով, իսկ ձայները հաշվում էր “PricewaterhouseCoopers”  աուդիտորական ընկերությունը:

Կինոակադեմիայում նշել են նաեւ, որ չնայած էլեկտրոնային քվեարկության անցնելուն` “PricewaterhouseCoopers”-ը կշարունակի ձայների հաշվումը: Իսկ առաջիկա 84-րդ “Օսկար”  մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 26-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ