23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պուտինի ճնշման արդյունավետությունը Սերժ Սարգսյանի վրա ավելի քիչ կլինի

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ  Կիրակոսյանն` անդրադառնալով  նախօրեին Սոչիում կայացած Մեդվեդև-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպմանն առանձնացրեց մի քանի գործոն:

Քաղաքագետի կարծիքով, այդ հանդիպումը Մեդվեդևի միջնորդությամբ վերջին հանդիպումն էր, և այդ առումով Հայաստանը պետք է փոփոխություններ ակնկալի:

‘’Սակայն եթե Պուտինը հաղթի նախագահական ընտրություններում, նրա կողմից Հայաստանի վրա ճնշման արդյունավետությունը ավելի քիչ կլինի’’,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Կիրակոսյանի համոզմամբ` Պուտինի մոտեցման ոճը տարբերվում է Մեդվեդևի ոճից. Պուտինը Մեդվեդևի համբերությունը չունի, նրա ոճը հետևյալն է` մի սենյակում հավաքել նախագահներին և նրանց վրա ճնշում գործադրել:

Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ նախկին նախագահ Ռ. Քոչարյանը ընկերական հարաբերություններ ուներ Պուտինի հետ` ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ահա ինչու Ռուսաստանի ճնշումը Հայաստանի վրա արդյունավետ չի լինի:

Քաղաքագետի գնահատմամբ` Սոչիում  նախագահների եռակողմ հանդիպման անհրաժեշտությունը նպատակ ուներ կասեցնելու  Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը: Եռակողմ հանդիպումը, ըստ փորձագետի` ցույց տվեց, որ Մոսկվան հիասթափված է Ադրբեջանի “մաքսիմալիստական” մոտեցումներից, երբ վերջիններս ուզում են ‘ամեն ինչ և ավելին’, ինչը սակայն,  դիվանագիտական մոտեցում չէ:

‘Ադրբեջանից եկող վտանգը դա վտանգ է թույլ և անկայուն երկրից: Դրա վառ ապացույցն այն է, որ  մի քանի օր առաջ  ադրբեջանցի  պրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողը  գերի հանձնվեց  Արցախյան բանակին’,- հավելեց Ռիչարդ Կիրակոսյանը: “Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է ուժեղանալ և ամրապնդվել, և Հայաստանը դառնում է ավելի շատ ռազմավարական արժեք ներկայացնող երկիր”,-եզրափակեց “Հենարան ակումբի բանախոսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ