25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետը հանձնարարեց զբաղվել Քաջարանի խնդրով

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Քաջարանի խնդրի հետ կապված շահագրգիռ կողմերի հետ քննարկում կկազմակերպի:

Այսօր կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավորների կողմից իրեն ուղղված նամակում բնապահպանական խնդիրներ են բարձրացվում եւ հանձնարարել նախարարին` լսել պատգամավորների մտահոգությունները:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Սյունիքի մարզի Քաջարան գյուղի հողատարածքներին, որոնք կառավարության որոշմամբ` գերակա շահ են ճանաչվել և օգտագործվելու են հանքարդյունաբերության նպատակով: Կառավարության նիստից հետո “Ժառանգության” պատգամավոր Անահիտ Բախշյանն ասաց, որ հաճելիորեն զարմացավ վարչապետի հանձնարարականը լսելով. ”Հիմա տեսնենք, թե երբ է կազմակերպվում այդ քննարկումը”:

Անահիտ Բախշյանն ասաց, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը հայտարարել է, թե այդ հողերն իրեն պետք չեն, ուստի, մնում է պարզել, թե ինչ նպատակներով են դրանք օգտագործվելու: “Կարծում եմ, որ սպասվող քննարկումը որոշակի քայլեր կհուշի կառավարությանը”,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ