25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարբած մոր պատճառով 1,5 տարեկան երեխան ցրտից մահացել է

Մոր անուշադրության պատճառով երեխան մահացել է սեփական տան պատուհանների տակ Ռուսաստանի Պերմ քաղաքում:

Մայրը պատժել է  որդուն խաղալու ընթացքում աղմկելու համար եւ դուրս արել տնից թեթեւ հագուստով: Երեխան, չկարողանալով բացել ծանր դուռը, սառել է դրսում: Անփույթ մայրը երեխայի մասին հիշել է ժամեր անց, երբ նա արդեն մահացած է եղել:

Երեխայի դին` տնային հագուստով, գտել են վաղ առավոտյան: Պարզվել է, որ նա ամբողջ գիշերն անց է կացրել 30 աստիճան ցրտին:

Երեխայի դիակը կենթարկվի դատա-բժշկական փորձաքննության: Մայրը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ եւ չի կարողացել հիշել` երբ եւ ինչպես է երեխան դուրս եկել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ