16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կամասուտրայի ժառանգները հրաժարվում են սեքսից

Սեքսուալությամբ ամենավերջին տեղում ճապոնացիներն են: Ծագող արևի երկրի բնակիչներն այնքան են աշխատում, որ սեռական հարաբերություններին տարեկան ընդամենը 45 անգամ են ժամանակ հատկացնում:

Կամասուտրայի հայրենիքում բնակչության մեծամասնությունը անհրաժեշտ է համարում մինչև ամուսնությունը կուսության պահպանումը: Խմբակային սեքսը, վիբրատորներն ու համասեռական կապերը Հնդկաստանի բնակչության համար բոլոր սահմաններից դուրս են: Զարմացնում են սևամորթ տղամարդիկ: Նիգերիայի տղամարդկանց է պատկանում սեռական ակտի երկարության ռեկորդը` միջինը 24 րոպե:

Մյուս կողմից էլ նիգերիացիների ընդամենը կեսն է շաբաթական գոնե մեկ անգամ սիրով զբաղվում: Գերմանիայում սեքսին վերաբերում են որպես առողջության պահպանման համար սովորական ֆիզիոլոգիական ակտի: Գերմանական ավանդական սեքսը նման է ատամները մաքրելուն: Որպես արդյունք` գերմանացիները զրկվում են կուսությունից միջինը 15 տարեկանում: Անգլիական սառնությունը կարծես անցյալում է մնացել: Թեև ընտանեկան հավատարմությունը դեռ ակտուալ է այստեղ. դավաճանում է հարցվածների միայն 14%-ը:

Ֆրանսիացիները, որ հայտնի են որպես կատարյալ սիրեկաններ, բնավ նման չեն իրենց կարծրատիպային կերպարներին: Սեքսում գալլերի հետնորդները պահպանողական են: Սիրով նրանք տարեկան ընդամենը 120 անգամ են զբաղվում, իսկ սեռական ակտը նախնական շոյանքների հետ միասին կազմում է ընդամենը 14 րոպե: Թուրքերը կարող են գլուխ գովալ:

Միջին թուրքն ունի մոտ 14 սեռական ընկեր: Թուրք տղամարդկանց մոտ կեսը դեմ չէ դավաճանել իր կողակցին: Հետաքրքրական է, որ նրանց ընդամենը 8%-ն է տեղյակ սեռավարակներից: Ինչ վերաբերում է Լատինական Ամերիկայի բնակիչներին, ապա մեծ դեր ունեն ազգային պարերը: Պարզվում է, որ  ռումբան եւ սամբան, որոնց ժամանակ ակտիվ շարժվում են կոնքերը, գրգռում են վիագրայից ոչ պակաս: Լատինական Ամերիկայի բնակիչները բոլորից հաճախ են սիրով զբաղվում ինչպես աշխատավայրում, այնպես էլ հասարակական տրանսպորտում:      

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ