16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեք կուսակցություններ նամակով դիմել են ԱԺ նախագահին

Այսօր ‘Ժառանգություն‘, ‘Հայ Յեղափոխական Դաշնակցություն‘ եւ ‘Բարգավաճ Հայաստան‘ խմբակցությունները համատեղ նույնաբովանդակ նամակներով դիմել  են ՀՀ ԱԺ նախագահին եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին` ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումներ հրավիրելու խնդրանքով:

Նամակում, որը ստորագրել են երեք կուսակցությունների ներկայացուցիչներ` ‘Ժառանգություն’-ից Լարիսա Ալավերդյանը, ‘ՀՅԴ’-ից` Արտյուշա Շահբազյանը եւ ‘ԲՀԿ’-ից` Արամ Սաֆարյանը, մասնավորապես ասվում է. ‘Ժառանգություն’,

‘Հայ Յեղափոխական Դաշնակցություն’ եւ ‘Բարգավաճ Հայաստան’ խմբակցությունների անունից դիմում ենք Ձեզ` ՀՀ Ազգային Ժողովում շրջանառության մեջ դրված ՀՀ Ընտրական Օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսված օրենսդիր մարմնի ընտրություններն ամբողջությամբ համամսանական կարգով անցկացնելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ հրավիրելու խնդրանքով:

Ակնկալում ենք, որ խորհրդարանական լսումներ կարազամակերպելու համար  իրավասու մշտական հանձնաժողովը կապահովի  հասցեատեր մարմինների, քաղաքական կուսակցությունների և շահախնդիր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը’:

Henaran.am-ին հաղորդում են ‘’Ժառանգություն’’ կուսակցության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ