20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԵԽԽՎ-ն Թեղուտի եւ Հրանտ Դինքի վերաբերյալ հռչակագրեր է ընդունել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում շրջանառության մեջ է դրել երկու գրավոր հռչակագիր:

՛՛Թեղուտի տեխնածին բնապահպանական աղետի ծրագրի դատապարտում» վերտառությամբ քննարկման ներկայացված առաջին փաստաթուղթը, որին իրենց ստորագրություններով միացել են 27 պետություն ներկայացնող 44 պատվիրակներ, առնչվում է Հայաստանի բնապահպանական ճգնաժամին եւ մասնավորաբար` Թեղուտի խնդրին:

Հռչակագրում նշվում է` ՞Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի կառավարության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների շարունակական ոտնահարումը եւ պահանջում անվավեր ճանաչել Թեղուտի հանքի շահագործման վերաբերյալ բոլոր որոշումները՞: Հռչակագիրն ամբողջությամբ տես`

http://assembly.coe.int/Main.asp?link=/Documents/WorkingDocs/Doc12/EDOC12847.htm

Երկրորդ փաստաթուղթը`՛՛Ուշադրության կոչ Թուրքիայում շարունակվող անպատժելիության հետեւանքների վերաբերյալ՛՛, որը ստորագրված էր ԵԽԽՎ-ում 24 երկրի 35 պատվիրակների կողմից, անդրադառնում է Հրանտ Դինքի` թուրքական պետության կողմից իրականացված սպանության հինգերորդ տարելիցին եւ կոչ է անում ճանաչել հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները:

՛՛Մենք մտահոգված ենք թուրքական իշխանությունների կողմից հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունների շարունակական ժխտմամբ եւ լրագրողների ու գրողների նկատմամբ հետապնդումների նպատակով քրեական օրենսգրքի 301 հոդվածի օգտագործմամբ՛՛,- ասված է փաստաթղթում: Հռչակագիրն ամբողջությամբ տես`

http://assembly.coe.int/Main.asp?link=/Documents/WorkingDocs/Doc12/EDOC12849.htm

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ