19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կոալիցիան նախագահականում էր. Իրատես դե ֆակտո

“Իրատես դե ֆակտո”-ն տեղեկացնում է, որ երեկ երեկոյան նախագահականում Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել կոալիցիայի ընդլայնված նիստ` կոալիցիոն լիդերների, նախընտրական շտաբերի ղեկավարների մասնակցությամբ:

“ԲՀԿ-­ից ներկա են եղել Գագիկ Ծառուկյանն ու Վարդան Վարդանյանը, ինչ էլ նշանակում է, որ ԲՀԿ-­ն այսուհետ շտաբի պետ ունի` ի դեմս քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի (հրաժարական կտա՞ նա իր պաշտոնից, ինչպես դա արեց Հովհաննես Արգամիչը: Կարծում ենք` ոչ: Ավելի շուտ, կգործի արձակուրդի ռեժիմը)”,-գրում է թերթը:

Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են ընտրական ապագա ընթացակարգերին վերաբերող խնդիրներ` մեծամասնականին առնչվող բոլոր “պրելեստներով” ու “չպրելեստներով” հանդերձ, եւ Սերժ Սարգսյանն հայտնել է բոլոր “պրելեստների” մասին իր բոլոր կարծիքները:

“Իրատես դե ֆակտո”-ի տեղեկություններով հանդիպումը տեւել է մեկ ժամ եւ կշարունակվի երկուշաբթի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ