20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանության հարցում չի հետեւի Ֆրանսիայի օրինակին. Հ. Քլինթոն

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հայտնել է, որ ԱՄՆ-ը չի հետեւի Ֆրանսիայի օրինակին եւ չի ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, հայտնում է “ИТАР ТАСС”-ը:

“Մենք դրական կողմերից մեկն այն է, որ մեր երկրի բնակիչներն ազատ են ասել այն ամենը, ինչ ցանկանում են: Մենք չենք կարող քրեականացնել խոսքերը: Մենք այլ չափանիշներ ունենք, քան մեր դաշնակիցները”,- նշել է Քլինթոնը:

ԱՄՆ-ի հայկական համայնքը վաղուց է աշխատում այն ուղղությամբ, որ ԱՄՆ Կոնգրեսն ընդունի 1915-ի հայկական կոտորածների փաստը: Սակայն առայժմ դրական տեղաշարժ չկա:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական քարոզարշավի ժամանակ կողմ էր արտահայտվում  ցեղասպանությունը ճանաչելուն, սակայն նախագահ դառնալուց հետո խուսափում է շոշափել այդ թեման: 2010-ին ցեղասպանության հարցը նույնիսկ քննարկվեց Ներկայացուցիչների պալատում, սակայն Օբամայի վարչակազմի ջանքերի շնորհիվ ձեռնարկումը տապալվեց:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ