24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում ստվերը 30-35 տոկոսի է հասնում. Վաչե Գաբրիելյան

“ Ստվերային տնտեսության ո՞ր հատվածն եք ստվերից դուրս բերել եւ ինչ չափով”: Այսօր խորհրդարանումգալիք տարվա պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին  հարց ուղղեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա հետաքրքրվեց նաեւ, թե կառավարությունը, երբ խոսում է բյուջեի նկատմամբ օրենսդիրի վերահսկողության մասին, ինչպես է պատկերացնում այդ մեխանիզմները, երբ մերժում է ԱԺ հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծման մասին նախագիծը:

Ֆինանսների նախարարն, անդրադառնալով ստվերային տնտեսության մասին հարցին, նախ նշեց, որ ցուցանիշը տարբեր գնահատականներով տարբեր է: Վաչե Գաբրիելյանի խոսքով, այն այսօր տատանվում է  30-35 տոկոսի սահմաններում:

“Թե ինչ արտացոլում ունի բյուջեում ստվերային տնտեսությունը, Դուք կարող եք տեսնել սոցիալական ապահովության ոլորտի հատկացումները: Մենք կենսաթոշակների ծախսերը կարողացել ենք էապես հասցեականանցնել, ստեղծել տվյալների բազա եւ ունենք 7-8 միլիոն դրամի խնայողություններ”,-նշեց Վաչե Գաբրիելյանը:

Ֆինանսների նախարարը նշեց նաեւ, որ առողջապահության ոլորտում եւս տեղի է ունենալու ջանքերի կենտրոնացում:

Ինչ վերաբերվում է հարցին, թե ինչպես ԱԺ վերահսկողություն իրականացնի բյուջեի նկատմամբ, Վաչե Գաբրիելյանի խոսքով, կառավարությունը ոչ բոլոր նախաձեռնություններին է բացասական կարծիք տալիս:  Նախարարի խոսքով, նման հանձնաժողով ստեղծելը այլ իրավական մեխանիզմների հետ հակասություն ուներ եւ ուստի համար կառավարությունը դեմ հանդես եկավ:

Ի պատասխան, Ռուբեն Հակոբյանը նկատեց, թե այն բոլոր ոլորտներում, որոնք մատնանշում է ՀՀ նախագահը, ստվեր է բացահայտվում: Ռուբեն Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ մյուս բոլոր ոլորտներում եւս վիճակը նույնն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ