28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Լիտվան իր աջակցությունն է հայտնում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին` ՄԽ շրջանակներում

image_11834

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսի, արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի եւ Սեյմի փոխխոսնակ Չեսլովաս Յուրշենասի հետ:

Լիտվայի վարչապետի հետ Նալբանդյանը քննարկել է 2 երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը վերջին տարիների ընթացքում, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության ուղիները եւ գործարարների միջեւ կապ ստեղծելու նպատակով ձեռնարկվող քայլերը:

Վարչապետները նաեւ կարծիքներ են փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցության եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների շուրջ:

Իր լիտվացի կոլեգայի հետ Նալբանդյանը քննարկել է երկկողմ հարաբերությունները, տարածքային եւ միջազգային խնդիրներ, ինչպես նաեւ համաձայնեցրել են այս տարվա հետագա այցերի գրաֆիկը: Նախարարները քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտության  կարգավորման վերջին զարգացումները:

Աժուբալիսը հաստատել է Լիտվայի պատրաստակամությունը` խնդրի խաղաղ կարգավորման համար աջակցել բանակցային գործընթացին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նախարարները նաեւ մշակույթի ոլորտում համագործակցելու համաձայնություն են ստորագրել:

Henaran.am-ին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ