25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում զարկ է տրվում ոսկերչության զարգացմանը

‘Մենք վստահ ենք, որ համագործակցության շնորհիվ կկարողանանք միասին նոր ծրագրեր նախաձեռնել, ներդրումներ ներգրավել: Մեր կազմակերպության հիմնական առաքելություններն ու նպատակն է Հայաստանի շուրջ համախմբել աշխարհի հայ ոսկերիչներին, ադամանդագործներին և ժամագործներին’,-այսօր Հայ ոսկերչի օրվա կապակցությամբ և ‘Հայկական ոսկերչական կազմակերպության’ (AJA) 15-ամյակի կապակցությամբ կայացած համաժողովին ասաց AJA նախագահ Գագիկ Գևորգյանը: Նա նշեց, որ իրենց նպատակը ոչ միայն հայ ոսկերիչնեչին, այլև տաբեր երկրներում ապրող բոլոր ոսկերիչներին միմյանց հետ ծանոթացնելն է: Այդ նպատակով AJA-ն իր դպրոցներն է հիմնել Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում ու Պետրոզավոդսկում:

Ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 31-ը, կազմակերպվում է երկրորդ անգամ և նվիրված է միության ստեղծման 15-ամյակին: Գևորգյանը հայտնեց նաև, որ այս տարի առաջին անգամ նշվում է Հայ ոսկերչի ազգային օրը՝ հոկտեմբերի 28-ին: Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 70 օտարերկրյա ընկերությունների ու առանձին վարպետների աշխատռանքներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Թաիլանդից, Լիբանանից, Հնդկաստանից, Թուրքիայից, Չինաստանից, Ավստրալիայից, Ճապոնիայից և այլն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ