20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մոսկվայում հատուկ հանձնախումբ կգործի` Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպելու համար

Ռուսաստանի Հասարակական-քաղաքական կենտրոնի նիստերի դահլիճում կկայանա միջոցառումների կոորդինացման գծով Մոսկվայի տարածքային հանձնախմբի նիստը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի միության “Երկրամաս” թերթի տեղեկատվական կենտրոնը, նիստին հրավիրվել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ եւ մասնագետներ: Նիստի օրակարգում է ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների կոորդինացիան, աշխատանքային խմբերի ստեղծումը  եւ առաջիկա ամիսներին կայանալիք միջոցառումների հաստատումը:

Մոսկվայի հանձնախմբի հիմնական աշխատանքն ուղղված է ցեղասպանության հետեւանքների վերացմանը եւ քննարկմանը` միջազգային իրավունքի հիմքի վրա:

Հանձնախուբը սերտորեն կհամագործակցի  Հայաստանի եւ Ռուսաստանի պետական եւ հասարակական կառուցվածքների հետ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ