23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Գլուխը բարձր դուրս եկավ համերգի “տակից”

Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում ֆանտաստիկ մի համերգ էր` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Ռոման Սիմովիչի մասնակցությամբ: Ծրագրում հնչեցին Էռնեստ Շոսոնի, Կարեն Անանյանի եւ Էրիկ Վոլֆգանգ Կորնգոլդի ստեղծագործությունները:

Հանդիսատեսը չէր պատրաստվում հեռանալ դահլիճից. “Բիսերի” ներքո Սիմովիչը ստիպված էր եւս մեկ` ոչ նախատեսված համար կատարել:  “Շատ ուրախ եմ, որ եկել եմ Հայաստան: Համերգն անթերի էր կազմակերպված, ինչը շատ կարեւոր է, որ մարդ իրեն ազատ եւ հանգիստ զգա: Ես ցանկանում եմ ողջունել նվագախմբին, որն, իրոք, կարողացավ գլուխը բարձր դուրս գալ դժվար համերգի “տակից” ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սիմովիչը` հավելելով, որ ողջունելի է նաեւ Սմբատյանի տարած աշխատանքը.”Չնայած դիրիժորը բավականին երիտասարդ է, բայց կարողացավ է ամեն ինչ ճիշտ ձեւով “հավաքել”:

Սիմովիչը կարծում է, որ մեր` 6-ամյա նվագախմբի կյանքը դեռ նոր-նոր է սկսվում, քանի որ, ըստ նրա, մարդիկ նվագել սովորում են միասին աշխատելով: “Օրինակ, Լոնդոնում ինդիվիդուալ առումով երաժիշտներն այսքան ամուր չեն, բայց նրանք շատ հիանալի են նվագում, քանի որ վաղուց են միասին աշխատում: Հիանալի էներգիա ունի նվագախումբը, ուղղակի անհրաժեշտ է ճիշտ ուղղորդել երաժիշտներին, որոնք էլ, իրենց հերթին, շատ տաղանդավոր են, եւ, ամենակարեւորը, կրակ ունեն իրենց մեջ”,-ասաց Սիմովիչը` հույս հայտնելով, որ հաջորդ տարի նույնպես համերգով հանդես կգա Հայաստանում:

Նշենք նաեւ, որ համերգի շրջանակներում տեղի ունեցավ նվագախմբի անդրանիկ` “Musiq is the answer” խտասկավառակի շնորհանդեսը, որում   Դմիտրի Շոստակովիչի, Պյոտր Չայկովսկու ստեղծագործություններն են, որոնք 2010 թ. նվագախումբը կատարել է Բեռլինում կայացած փառատոններից մեկի ժամանակ:

Խտասկավառակները լույս են տեսել 5000 օրինակով, որից 130-ը հենց տեղում` համերգի ժամանակ էլ սպառվեցին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ