25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ Ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը համագործակցում են` Երևանը անվտանգ քաղաք դարձնելու նպատակով

Այսօր խորհրդակցություն է հրավիրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարները, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և տարածքային բաժինների պետերը:

Տարոն Մարգարյանը կարևորել է վարչական շրջանների և ոստիկանության բաժինների միջև սերտ համագործակցությունը`ընդգծելով, որ   հասարակական կարգի պահպանման որակական բարելավումը հրամայական է և պահանջում է ամենօրյա ու հետևողական աշխատանք:

Այս համատեքստում քաղաքապետն առանձնացրել է ‘Անվտանգ քաղաք’ ծրագրի շրջանակում համագործակցությունը, որն ուղղված է քաղաքացու ու քաղաքային միջավայրի հարմարավետության ու անվտանգության ապահովմանը, ինպես նաև համատեղ ծրագրերի  իրականացումը  հատկապես անչափահասների շրջանում:

Անդրադառնալով անվտանգ մայրաքաղաք  ունենալու խնդրին՝  ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ հաջողության գրավականը ոչ միայն քաղաքային իշխանությունների հետ համագործակցության զարգացումն է, այլ նաև ուղղակի աշխատանքը համայնքներում, հասարակության տարբեր շերտերի ու ներկայացուցիչների հետ:

 Վլադիմիր Գասպարյանը նշել է նաև, որ ընտրությունների շրջանում օբյեկտիվորեն հասարակական կյանքի որոշակի աշխուժացում է նկատվում, ինչը պարտավորեցնում է ավելի զգոն լինել և անել առավելագույնը այդ ժամանակահատվածում մայրաքաղաքում կայուն հասարակական կարգ ապահովելու համար:  Ոստիկանապետը համոզմունք է հայտնել, որ համակարգված ու առարկայական  համագործակցությունը ցանկալի արդյունք կտա և իրական կդարձնի օրինակելի մայրաքաղաք ունենալու բոլորիս ձգտումը:

Henaran.am-ին փոխանցում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությոնից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ