25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սիրիայում իրավիճակը սրվում է /վիդեո/

Ըստ վերջին տվյալների` 2 օրվա ընթացքում Սիրիայի անվտանգության ուժերի կողմից սպանվել է նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի ընդդիմադիրներից գրեթե 120 մարդ:

Ինչպես հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը, Սիրիայում գտնվող Արաբական երկրների լիգայի դիտորդները հայտնել են, որ այս շաբաթ  բռնությունների նշանակալի աճ է գրանցվել: Խոսքը հիմնականում վերաբերում է Հոմս եւ Համա քաղաքներին:

Նախօրեին սիրիական ոստիկանությունը ցրել է ցուցարարներին Դամասկոսում եւ նրա արվարձաններում, որոնք փորձել են գրոհ կազմակերպել նախագահին պաշտոնանկ անելու պահանջով:

Հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել նաեւ Հալեպում: Այստեղ ոստիկանությունը կրակ է բացել, արդյունքում` 9 մարդ սպանվել է, ավելի քան 50-ը վիրավոր են:

Ընդհանուր առմամբ` 2011-ի մարտից Սիրիայում սկսած հակամարտությունների արդյունքում գրեթե 7 հազար մարդ է մահացել: հունվարի 23-ին Սիրիայի ղեկավարությունը մերժեց Արաբական երկրների լիգայի`  իշխանությունը հանձնելու առաջարկը:

http://youtu.be/bbqJHBauBqY

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ