20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ոստիկանությունը անտեսում է հանցագործության մասին հաղորդագրությունները. Հայացք

Ըստ “Հայացք” օրաթերթի  ՀՀ ոստիկանության “Ուղիղ կապ”-ի հյուրը հունվարի 26-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանն էր:

“Հնարավորություն էր ընձեռվել նրան հարցեր ուղղելու` ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում` իրավախախտումների, ինչպես եւ հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու վերաբերյալ:

Անշուշտ, չէինք կարող բաց թողնել վերոնշյալ հնարավորությունը, քանզի ոստիկանությունը տարիներ շարունակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջի կոպիտ խախտմամբ անտեսել է ոչ միայն սոսկ իրավախախտումների, հակահասարակական արարքների, այլեւ նույնիսկ հանցագործությունների մասին բազմաթիվ հաղորդումներ` տարիներ շարունակ հրապարակված հանրապետական նշանակության եւ հանրապետությունից էլ դուրս տարածում ունեցող զանգվածային լրատվության տարբեր միջոցների կողմից:

Ցանկանում ենք հասկանալ եւ հրապարակայնորեն հարցնում ենք` ի՞նչն է պատճառը, որ հանցագործության մասին  հաղորդումները տարիներ շարունակ հետեւողականորեն անտեսվել են, պատասխանը եղել է քար լռությունը, հաղորդում տվողիս չի ուղարկվել նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին գոնե մեկ որոշման պատճեն:

Ըստ թեթրի, հարցաքննության պետք է կանչվեին ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, շատ հնարավոր է, որ բացատրություններ պահանջվեին նաեւ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից եւ ներկայիս նախարար Արամ Հարությունյանից, մեզ իրավունք ենք վերապահում եզրակացնել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների խախտման գնով դրանց ընթացք չտալը պայմանավորված է Հայաստանն ախտահարած համակարգային կոռուպցիայով, այդ թվում նաեւ` քաղաքական կոռուպցիայով:

Ավելին. ՀՀ ոստիկանությունը ոչ միայն հանցագործության մասին հաղորդումներին ընթացք չի տվել, այլեւ, խախտելով “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված ժամկետները, ժամանակին չի պատասխանել իրեն ուղղված հարցերին:

Վերջին օրինակներից մեկը “Հայացք” օրաթերթի 10.01.2012 թ. թիվ 1-ում հրապարակված “Երբ մեղավորները չեն պատժվել, կա՞ երաշխիք, որ բնակչության զանգվածային վարակումը չի կրկնվի”  հոդվածում շարադրված հարցերն առ այսօր անպատասխան թողնելն է:

Պարոն Հակոբյանն առաջարկեց  հոդվածները հրապարակած ԶԼՄ-ների անունները, հրապարակումների ամսաթվերը, հոդվածների վերնագրերը եւ մյուս տեղեկությունները փոխանցել իրեն` խոստանալով զբաղվել դրանցով ու պատասխանել”,- գրում է “Հայացք”-ը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ