24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Յոժը պետք է ներողություն խնդրի

 “Կարելի է միայն մի եզրակացություն անել: Հայաստանի Լոռու մարզի բնակչությունը այնքան է լյումպենացված, որ փողի դիմաց պատրաստ է ամեն ինչի, անգամ կարող է աչք փակել հարազատ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունների վրա: Եթե դա լիներ շարքային այլասերություն, մի բան է, բայց եթե այդ այլանդակությունները ծնվում են մարդկանց դեգրադացիայի և նյութական անկման պատճառով, այ դա արդեն ազգային անվտանգության խնդիր է”,-սա հատված է օրերս  www.ejournal.am-ում  իրեն մտավորական համարող Սեգեյ Դանիելյանի` Յոժի, ”Հոդված էկոլոգիայի մասին” հոդվածից:

Հոդվածում դերասանը փորձել է բարձրաձայնել Թեղուտի խնդիրն ու բացատրել, թե ինչու Թեղուտի բնակչության մի հատվածը գործարանի կառուցումանը դեմ չէ: Սերգեյ Դանիելյանը զուգահեռներ է անցկացրել Ախթալայի դեպքերի/մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի անառակաբարո գործողությունների,-խմբ/ եւ Թեղուտի խնդրի միջեւ ու “հանճարեղ” եզրահանգման է եկել, թե “ Ախթալան  ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու Թեղուտից: Ուրեմն, ամենևին էլ պետք չէ զարմանալ, որ մարդիկ թքած ունեն ոչնչացող անտառի վրա”:

Այս հոդվածում Սերգեյ Դանիելյանը, ընդհանրացնելով Ախթալայում տեղի ունեցած ողբերգությունը, Ախթալայի որոշ ընտանիքների դատապարտելի եւ անընդունելի պահվածքը վերագրում է Լոռու մարզի ողջ բնակչությանը` դրանով իսկ վիրավորելով մարզի բնակչության պատիվն ու արժանապատվությունը:

Սերգեյ Դանիելյանի  “հերոսությունն”, իհարկե, անարձագանք չի մնացել: “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի մի խումբ լոռեցի օգտատերեր “Ֆեյսբուք”-ով հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես, ասվում է. ”www.ejournal.am-ի հունվարի 26-ի Սերգեյ Դանիելյանի հետևյալ վերտառությամբ նյութը՝ “Հոդված էկոլոգիայի մասին”(http://www.ejournal.am/news/society/2012-01-26/591/) իր մեջ պարունակում է Լոռու մարզի բնակիչների հասցեին լկտի ու անհիմն վիրավորական եզրակացություն”: Մեջբերելով տվյալ հատվածը, ֆեյսբուքցիները հոդվածագրից պահանջում են “անհապաղ հրապարակային ներողություն խնդրել Լոռու մարզի բնակիչներից, հայտարարել, որ հոդվածում գրված տխրահռչակ նախադասությունը անպատասխանատու, հիմար քայլ է եղել”: Միեւնույն ժամանակ նախաձեռնողները նկատում են, որ սա վիրավորանք է հայ ժողովրդին, որովհետեւ մարզի բնակիչ կարող է լինել, ասենք, քյավառցին, աշտարակցին:

Henaran.am –ը Սերգեյ Դաբնիելյանի` հոդվածում արտահայտված տեսակետի վերաբերյալ լսել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կարծիքը: “Ախթալայում անհատ մարդկանց շրջանում նման դեպք արձանագրվել է, դա բոլորս գիտենք, բայց Սերգեյ Դանիելյանն այն մարդը չէ, որ նման հայտարարություն անի եւ  Լոռու մարզի բնակչության հասցեին նման բան ասի”,- Henaran.am –ի հետ զրույցում ասաց Արթուր Նալբանդյանը, որն ի դեպ, մեզնից տեղեկացավ հրապարկման մասին: Արթուր Նալբանդյանը ասաց նաեւ, որ անձամբ կծանոթանա հոդվածին եւ հարկ եղած դեպքում, անպայման կարձագանքի հրապարակմանը:

Henaran.am –ը զրուցել է  նաեւ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար, լոռեցի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ, ով ի դեպ, Թեղուտի համար պայքարողներից մեկն է: “Եթե  մի քանի ընտանիքներ Ախթալայում նման պահվածք են դրսեւորել, շատ ավելի ճիշտ կլինի նայել Ախթալայի մնացած բնակչությանը / ես անգամ Լոռու մարզի բնակչության մասին չեմ խոսում /, որոնք դատապարտում են այդ երեւույթը: Չեմ կարծում, որ Լոռու մարզում գումարը  շատ ավելի մեծ նշանակություն ունի , քան Հայաստանի ցանկացած այլ մարզում, առավել եւս, որ լոռեցիներն, օրինակ, ընտրակաշառքին ամենաքիչ հակված քաղաքացիներն են”,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Պատգամավորը համաձայն չէ նաեւ հոդվածագրի այն տեսակետի հետ, թե Լոռու մարզի բնակչությունը հնազանդ է: “Չի կարելի նման հետեւություն անել: Լոռու մարզի բնակչությունը միշտ հայտնի է եղել իր ըմբոստ կեցվածքով, եւ չեմ կարծում, որ այդ մի քանի դեպքերը պետք է  ընդհանրական հետեւության տեղիք տան”,- Henaran.am –ի հետ զրույցում շարունակեց Արմեն Մարտիրոսյանն ու հավելեց.”Պարոն Դանիելյանը Լոռու մարզի բնակիչներին մի փոքր ճանաչելու համար ճշտ կանի այցելի Աքորի գյուղ, որտեղ գյուղի բնակչությունը մեկ մարդու նման պայքարում է իր համայնքի դպրոցի տնօրենի ընտրություններն արդար անցկացնելու համար”:

Ինչ վերաբերվում է մի ամբողջ մարզի բնակչությանը հասցված վիրավորանքի համար ներողություն խնդրելու պահանջին, “Ժառանգության” պատգամավորը նշեց. ”Իհարկե, ցանկացած բան, որն ընդհանրական ձեւով ասում ես եւ դրանով վիրավորում երեւույթի հետ կապ չունեցող մարդկանց, ենթադրվում է, որ պետք է ներողություն խնդրել այն մարդկանցից, ում վիրավորել ես”:

Պատրաստեց լոռեցի Մարիաննա Ղահրամանյանը

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ