20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Խնդրեմ էլ, շնորհակալություն էլ, ախպեր ջան…”.

“Հանրապետություն” կուսակցության քախորհրդի նախագահ Արամ Սարգսյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում նախ շնորհավորեց բոլորին Բանակի տոնի առթիվ, ու քանի որ օրը տոնական էր, հեռախոսով պատասխանեց մեր հարցերին:

Ըստ Արամ Սարգսյանի, իր ղեկավարած կուսակցությունից ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստին մասկացում է Ռաֆիկ Մկրչյանը, իսկ ինքը` շտաբի նիստերին:

Մամուլում շրջանառվող  տեղեկություններով, ՀԱԿ-ի` ուրբաթ օրը կայացած նիստն անցել է  լարված  մթնոլորտում: Կրքերը թեժացել են  այն ժամանակ, երբ  ՀԺԿ-ին եւ “Հանրապետություն” կուսակցությանը  ՀԱԿ-ը 3-ական տեղ է առաջարկել համամասնական ցուցակով: Սրանից էլ  սկսվել է “թունդ “վիճաբանությունը:

“Ի ՞նչ վիճաբանություն, ի ՞նչ պայքար, ի ՞նչ տեղեր, նման բան չի եղել, ո ՞վ է ում առաջարկել: Հարցը դեռ քննարկման փուլում է”,-ասաց Ա. Սարգսյանը`  հերքելով, որ  իր ղեկավարած կուսակացությանը 3-ից քիչ տեղ է առաջակվել ՀԱԿ-ի համամասնական ցուցակում: “Նորից եմ ասում, մատից “ծծած”  լուրերին քիչ հավատացեք”,-ասաց Արամ Սարգսյանը:

Իսկ վերջում մեր շնորհակալությանն ի պատասխան` ասաց  “խնդրեմ էլ, շնորհակալություն էլ, ախպեր ջան” :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ