24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վաշինգտոն-Անկարա սիրավեպ է հասունանում

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսային զրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրիանգծի` Ֆրանսիայի Սենատի ընդունման վերաբերյալ կատարած մեկնաբանությունների համար, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Քլինթոնն այդ առիթով հայտնել էր.”Մենք երբեք չենք գնա այն ճանապարհով, ըստ որի մարդու մտքերը կարող են հանցագործություն համարվել: Ինչքան էլ որ  սարսափելի լինեն անցյալի իրադարձությունները, իշխանության ուժն օգտագործելը դրանց լուծման համար կարող է վտանագավոր հետեւանքներ ունենալ”:

Քլինթոնը եւ Դավութօղլուն քննարկել են նաեւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը, պայմանավորվել են հանդիպել մարտին Մյունխենում: Փետրվարին ծրագրված է  նաեւ Դավութօղլուի աշխատանքային այցը ԱՄՆ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ